Արմինֆո. Իմ կարծիքով, Ռուսաստանի կողմից սպառազինությունների մատակարարումներն Ադրբեջանին բացասաբար են անդրադառնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման և բանակցային գործընթացի վրա, համոզված է Փորձագետների միջազգային միության նախագահ Ալեքսանդր Գուսևը:
Ռուսաստանը 1992 թվականից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում ԱՄՆ և Ֆրանսիայի հետ հավասար զբաղվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Այժմ կարգավորման գործընթացի հիմքում ընկած են 2007 թվականին Մադրիդում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջ քաշած և 2009 թվականին թարմացված «մադրիդյան սկզբունքները», որոնք, ի թիվս այլ գործողությունների, նախատեսում են նաև խաղաղապահ զորակազմի տեղակայում հակամարտության գոտում:
«Իմ կարծիքով, Ադրբեջանին սպառազինության ցանկացած մատակարարում Բաքվին լուրջ հիմք է տալիս Երևանի նկատմամբ ճնման համար, քանի որ ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելու պայմաններում Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը ենթադրում է դրա իրական կիրառման հնարավորություն: Նոր սպառազինության յուրաքանրչյուր մատակարարում բացասաբար է ազդում բանակցայն գործընթացի վրա, քանի որ բանակցային գործընթացի ընթացքում Ադրբեջանի սպառազինման բուն փաստը մյուս կողմի նկատմամբ ճնշման փորձ է», - նշել է փորձագետը:
Միևնույն ժամանակ, նրա գնահատմամբ, տարածաշրջանում ուժերի առկա աշխարհաքաղաքական դասավորության ֆոնին Ադրբեջանի փորձերի հեռանկարներն այնքան էլ լավատեսական չեն, հաշվի առնելով Հայաստանի ավելի հաստատուն դիրքերը, որոնք ամրապնդված եմ ՀԱՊԿ անդամությամբ, Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի առկայությամբ, և, գլխավորը, սեփական հզոր ռազմատեխնիկական ներուժով:
2010 թվականից ի վեր Ռուսաստանն Ադրբեջան է մատակարարել 10 մլրդ դոլարի հարձակողական սպառազինություն: Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն, միայն 2010-2014թթ. Ադրբեջանի կողմից զենքի ներմուծման ծավալը 2005-2009թթ. համեմատ ավելացել է 249%-ով: Միայն 2015 թվականին Բաքուն ռազմական հոդվածներին հատկացրել է բյուջեի բոլոր հատկացումների 18%-ը` մինչև 5 մլրդ դոլար: Սպառազինությունների 85%-ն Ադրբեջանը շարունակում է ներմուծել Ռուսաստանից: