Արմինֆո. Կանադայի հայ ազգային կոմիտեն դիմել է երկրի կառավարությանը՝ Ադրբեջանին զենքի մատակարարումները դադարեցնելու և հետագայում նման «սխալ» որոշումներից զերծ մնալու կոչով:
«Վտանգավոր զենքի վաճառքն այնպիսի ռազմատենչ երկրի, ինչպիսին Ադրբեջանն է, հակասում է Կանադայի օրենսդրության զենքի արտահանման նորմերին, ինպես նաև դա կարող է խարխլել կայունությունը Հարավային Կովկասում: Այդ որոշումը կասկածի է տակ է դնում նաև Կանադայի կողմնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Բացի այդ, կազմակերպությունը լայն արշավ է անցկացրել՝ հասարակության և լիազոր կառույցների ուշադրությունը հիշյալ վտանգավոր որոշման վրա սևեռելու նպատակով:
Նշենք, որ Կանադայի կառավարությունը թույլատրել է Տորոնտոյում գտնվող INKAS Armored Vehicle ընկերությանը նորագույն ռազմական սարքավորում արտահանել Ադրբեջան: