Արմինֆո.Հուլիսի 22-ի գիշերը Ադրբեջանի կողմից գնդակոծման է ենթարկվել Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է նախկին գյուղապետ Հովիկ Քարաքեշիշյանը, մի քանի փամփուշտ կպել է հենց իր սեփական տան տանիքին: «Տանիքի շիֆերը առաստաղից ընկել է ուղիղ սենյակ», - պատմել է նա: Քարաքեշիշյանի հավաստմամբ, գնդակոծությունից տուժել է ևս մի քանի տուն: Գնդակոծությունը շարունակվել է մեկ ժամ: