Արմինֆո.Ադրբեջանա-թուրքական համագործակցությունը տարածաշրջանում իրավիճակը կայունացնող վճռորոշ գործոն է, այդպիսի կարծիք են հատնել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Էլմար Մամեդյարովը Բաքվում հանդիպման ընթացքում:
Նշենք, որ Չավուշօղլուն Ադրբեջան է ժամանել՝ Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների չորրորդ եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման առնչությամբ, բարձր են գնահատվել Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի արդյունքները: Անցկացվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի լայն քննարկումներ: Հանդիպմանն ընդգծվել է, որ «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ագրեսիան և վերջինիս կողմից օկուպացիայի շարունակումը» լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը: