Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Ռուսաստանին առաջարկել է «Ճանապարհների անվտանգության մասին» դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրառումը բացառել ԵԱՏՄ քաղաքացիների համար:
Հուլիսի 17-ին Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանուն հայ վարորդների «իրավունքի» առաջարկել էր ռուսաց լեզուն Հայաստանում պաշտոնականացնել: Ռուսաստանի տարածքում ազգային վարորդական իրավունքների ճանաչման հարցը նա բարձրացրել էր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ընթացքում:
Ըստ «Կոմերսանտ»-ի, քննարկվել է նաև Հայաստանի, Մոլդովայի և Ղազախստանի քաղաքացիների համար բացառել «Ճանապարհների անվտանգության մասին» օրենքի հունիսի 1-ից ուժի մեջ մտած դրույթների, ինչպես նաև ՌԴ Վարչական իրավախախտումներ իմասին օրենսգրքի համապատասխան հոդվածների կիրառումը:
Նշենք, որ այդ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, հուլիսի 14-ին, Պետդուման ընդունեց մի օրենք, որով Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի, ինչպես նաև այն երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսաց լեզուն ամրագրված է որպես պաշտոնական լեզու, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում աշխատել որպես վարորդ: Արդյունքում, վարորդի աշխատանքից զրկվեցին հայաստանյան միգրանտ վարորդները: -կ-