Արմինֆո.2017թ. հուլիսի 13-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «Ամերիաբանկե ՓԲԸ -ի ՀՀ դրամով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (AMRBB7) տեղաբաշխումը:
Ինչպես տեղեկացնում է բորսայի մամուլի ծառայությունը, ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 9% արժեկտրոնի տոկոսադրույքով, 1 տարի շրջանառության ժամկետով 15,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս՝ 1,500,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով։
Պարտատոմսերի (ISIN - AMAMRBB17ER1) համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 1,550,187,400 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Բանկը ներգրավել է 1,500,187,400 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել 100,000 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 9%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 8.9867%: