Արմինֆո. Ֆրանսիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների միջոցով բացառապես խաղաղ կարգավորման և երկու կողմերի բարձր մակարդակով պարբերաբար երկխոսության կողմ: Այս մասին Երևանում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն:
«Մենք հակամարտության կարգավորման պարբերաբար իրականացվող բանակցությունների և երկու երկրների նախագահների միջև ուղղակի և հնարավորինս պարբերաբար երկխոսության կողմնակից ենք: Այդ առումով մենք միայն ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջերս կայացած հանդիպումը: Մենք համոզված ենք, որ հակամարտության կարգավորումը ռազմական լուծում չունի: Այն կարող է և պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով»,-նշել է դիվանագետը:
Շարպանտյեն նար կոչ է արել չսահմանափակվել ԱԳՆ ղեկավարների հանդիպումով և հանդիպում ապահովել երկու երկրների նախագահների մակարդակով: Նրա գնահատականերով, արտգործնախարարների վերջին հանդիպումը կարող է արգասաբեր դեր խաղալ այդ գործում:
Հուլիսի 11-ին Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Հանդիպման ընթացքում շարունակվեցին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի համար առաջխաղացման համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված քննարկումները:
Էդվարդ Նալբանդյանը հատուկ ընդգծեց իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը զորքերի շփման գծում, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը: Միջնորդները նախարարներին խնդրեցին նախագահներին փոխանցել այս տարի բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու: Որոշվեց ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել սեպտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:-