Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտությունն են քննարկել Ստամբուլում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Ալիև ևս մեկ անգամ հայտնել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը, ինչպես նաև տեղեկացրել շփման գծում վերջին ռազմական սադրանքի մասին:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահը Ստամբուլ է ժամանել՝ XXII Նավթի համաշխարհային կոնգրեսին (World Petroleum Congress - WPC) մասնակցելու նպատակով: WPC-ն հարթակ է, որի շրջանակներում սպառողները, արտադրողները, կառավարության անդամները, էներգետիկ և ֆինանսական հատվածների ներկայացուցիչները կարող են քննարկել համաշխարհային էներգետիկայի ապագան: