Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն այլընտրանք չունի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԴԽ պաշտպանության և անվտանգության կոմիտեի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը, մեկնաբանելով հերթական լարվածությունը հակամարտության գոտում, հաղորդում է «Պարլամենտսկայան գազետան»:
«Պրոբլեմի լուծման հարցում կողմերը պետք ցուցաբերեն զսպվածություն և հավատարիմ մնան քաղաքական և դիվանագիտական գործիքներին: Հարվածների փոխանակումը բացարձակապես ոչինչ չի լուծի, այլ միայն ավելի կխորացնի ղարաբաղյան պրոբլեմը: Առաջին խնդիրն արագ ժամկետներում հասնել հրադադարի», - ասել է նա:
Այս առումով նա չի բացառում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացումը, որի համանախագահներն են ԱՄՆ, Ֆրանսիան և Ռուսաստանը:
Հուլիսի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հաղորդել էին, որ հանրապետության զինված ուժերը բերվել են մարտական դիրքի և հարվածել ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերին, կապված նոր միջադեպի հետ շփման գծում: Մինչդեռ, ԼՂՀ պաշտպանության բանակը հաղորդել է, որ թշնամին է հուլիսի 7-ի առավոտից գնդակոծել է ղարաբաղյան դիրքերը Դ-30 և Դ-44 հրանոթներով, ինչպես նաև ականանետով և նռնականետով: Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում վիրավորվել է ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակառակորդի գործողություններն անպատասխան չեն մնա, և դա կլինի անհամաչափ: