Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, դրա ակնհայտ լինելն ապացուցեց նաև հուլիսի 4-ի միջադեպը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վյաչեսլավ Տրուբնիկովը Haqqin.az-ին:
«Տեսնում եք, թո ինչ հետևանքներ է ունենում դադարը բանակցային գործընթացում: Խաղաղ բնակչության զոհերից խուսափելու համար պետք է շարունակել բանակցությունները, և ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը պետք է ակտիվացնի իր աշխատանքն այդ ուղղությամբ»,-ասել է Տրուբնիկովը, հավելելով, որ «այստեղ չի եղել և չի կարող լինել, ոչ հաղթող և ոչ էլ պարտվող»:
«Իսկ մենք մեր կողմից`Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, պետք է կողմերին մղեն խաղաղ բանակցությունների, որոնք այլընտրանք չունեն», - եզրափակել է նախկին միջնորդը:
Նշենք, որ հուլիսի 4-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն ամբողջ օրը 60 և 82 մմ տրամաչափի հրանոթներով մշտական գնդակոծության է ենթարկել ղարաբաղյան դիրքերը, բացյ այդ, նրանք կիրառել են նաև թուրքական արտադրության TR-107 հիթիռային համակարգեր: Բայց ԼՂՀ ՊԲ զինված ուժերը ձեռնարկել է պատասխան գործողություններ, ինչի հետևանքով զոհվել է երկու ադրբեջանցի քաղաքացիական անձ, իսկ մեկը վիրավորվել է: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ թշնամու կրակակետը գտնվում է բնակավայրից անմիջական հեռավորության վրա: Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցություններին: