Արմինֆո. Հուլիսի 2-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, երկաթուղու Արարատ-Զոդ 190-րդ կմ-ին՝ Շատվան գյուղի մոտ, Վարդենիս-Սոթք ճանապարհի հետ հատման կետում, իրար են բախվել բեռնատար գնացք և «Ֆոլքսվագեն Գոլֆե մակնիշի ավտոմեքենա:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, «Ֆոլքսվագեն Գոլֆե-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: