Արմինֆո.Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը խանգարում է Հայաստանում բնական գիտությունների զարգացմանը, քանի որ այդ ոլորտում աշխատանքի համար բարձր մասնագիտական որակավորում ստանալու անհրաժեշտություն չկա, մինչդեռ աշխատավարձն այնտեղ բարձր է, այսօր ՀՀ խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նրա խոսքով, ՏՏ ոլորտ են գալիս բնական գիտությունների ոլորտից մասնագետներ՝ ավելի բարձր պատրաստվածությամբ, բայց համեմատաբար ցածր որակավորման աշխատանք են կատարում, սակայն՝ ավելի բարձր աշխատավարձով: «Մենք պետք է բնական գիտությունների ոլորտում աշխատանքի համար մոտիվացիա ստեղծենք մասնագետների համար»,- հայտարարել է նախարարը:
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն իր հերթին հայտնել է, որ ներկայումս հանրապետությունում միջին տարիքի գիտնականների
/35-50 տարեկան/ պակաս կա, քանի որ շատ դեպքերում նրանք ավելի բարձր վարձատրությամբ աշխատանք են փնտրում արտերկրում: Ըստ որում, նա հավաստիացրել է, որ Հայաստանում երիտասարդ գիտնականների պակաս դեռ չի զգացվում: «Այսօր Հայաստանում գիտական նախագծերի ավելի քան 30%-ը ղեկավարում են մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ»,- նշել է նա: