Արմինֆո.Հայաստանի փաստաբանների պալատը նախապատրաստել է «Արցախյան հակամարտության և Ադրբեջանական Հանրապետության կողմից թույլ տրված միջազգային իրավունքի խախտումների վերաբերյալ» մասնագիտական կարծիք:
Ինչպես հունիսի 30-ի մամուլի ասուլիսում հաղորդել է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյնաը, նախապատրաստված փաստաթղթում ներկայացված են Ադրբեջանի հայատյաց քաղաքականության փաստացի ապացույցներ, այդ երկրի բռնությունն այն անձանց նկատմամբ, ովքեր հայկական արմատներ ունեն, ինչպես նաև միջազգային կառույցների վերաբերմունքն ազգային հողի վրա Ադրբեջանի հանցագործությունների նկատմամբ: Նրա ասելով, փաստաթուղթը տվյալ հարցի նկատմամբ միջազգային հանրության ընկալումը փոխելու նպատակ է հետապնդում: «Արդեն հաջորդ շաբաթ կնախապատրաստվի մասնագիտական կարծիքի անգլերեն տարբերակը, որը կներկայացվի հնարավոր բոլոր միջազգային կառույցներին: Ծրագրում ենք այն ներկայացնել նաև երկրի կառավարությանը` իրենց խողովակներով տարածելու համար», - ասել է Զոհրաբյանը:
Նա նշել է, որ մասնագիտական կարծիքում մանրակրկիտ ներկայացված են նախորդ տարվա ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի իրականացրած հանցագործությունները քաղաքացիական բնակչության և զինվորականների նկատմամբ: Փաստաբանը նաև հաղորդել է, որ որոշ դրվագներով արդեն զբաղվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: