Արմինֆո. Նախորդ տարի հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները, ինչպես նաև բռնության էլ ավելի աճը զորքերի շփման գծում ցույց են տալիս, թե որքան կարևոր է, որպեսզի կողմերը հետ քաշեն ծանր տեխնիկան, դրսևորեն զսպվածություն, խստորեն պահպանեն հրադադարի ռեժիմը և թուլացնեն լարվածությունը: ԱՊԱ հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել է Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով ՆԱՏՕ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
«Դա խաղաղ ճանապարհով կարգավորման միակ ճանապարրհն է: Այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում: ՆԱՏՕ-ն անմիջականորեն չի մասնակցում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին: Այդ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Մենք երկու կողմերին կոչ ենք անում մասնակցել սուբստանտիվ բանակցություններին և աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման ուղղությամբ», - ասել է Ափաթուրայը: