Արմինֆո. ԱՄՆ 36 կոնգրեսականներ կոչով դիմել են պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին` պահանջելով դադարեցնել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային` Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների կողմցի խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության կիրառմանն առնչվող միջադեպից հետո:
Հայտարարության համաձայն, ԱՄՆ կողմից Թուրքիային զենքի վաճառքը կնշանակի Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցների գործողությունների ուղղակի խրախուսում, որոնք ամենակոպիտ ձևով խախտել են ժողովրդավարության ամերիկյան նորմերը: «ԱՄՆ չի կարող դա թույլ տալ: Մենք Էրդողանին և նրա թիկնապահներին պետք է ցույց տանք, թե ով են իրենք իրականում», - ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ վերջին այցի ընթացքում նրա անվտանգության ծառայության աշխատակիցները Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց դաժանաբար ցրել էին բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցներին: Ադ միջադեպը դատապարտել են ԱՄՆ Կոնգրեսն ու Պետդեպարտամենտը: Այդուհանդերձ, պատասխանելով այդ միջադեպից հետո Վաշինգտոնի կողմից Թուրքիային զենքի վաճառքը շարունակելու վերաբերյալ հարցին, Թիլերսոնը հայտարարել է. «Այժմ մենք այդ հարցը չենք քննարկում»: