Արմինֆո. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությունում արտահայտվել է իր հնարավոր վարչապետության մասին:
«Միթե՟ դուք չեք լսել: Չէ որ ես վերևում է ասեցի», - կառավարության շենքից դուրս գալիս հայտարարել է Սերժ Սարգսյանը` պատասխանելով 2018 թվականին վարչապետի պաշտոնն զբաղեցնելու վերաբերյալ լրագրողների հարցին:
Դեռ մինչև կառավարության նիստի մեկնարկը Սերժ Սարգսյանը, շնորհավորելով կառավարության անդամներին նշանակման առթիվ, լիակատար քարտ-բլանշ էր տվել կառավարությանը: Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության կազմը վայելում է իր և երկրի ողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 9-ին լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, ինչից հետո, ՀՀ սահմանադրության վերջին փոփոխություններին համապատասխան, Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն: Նոր սահմանադրության համաձայն, գործադիր իշխանության բարձրագույն մարմին է հռչակվում կառավարությունը, որը մշակում և իրականացնում է ներքին ու արտաքին քաղաքականությունը` սեփական ծրագրի հիման վրա: Կառավարության վրա է դրվում նաև պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարումը: Ավելի վաղ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ սահմանադրական բարեփոխումից հետո վարչապետի պաշտոնը չի զբաղեցնի: Սակայն այժմ լուրեր են շրջում այն մասին, որ նա, հնարավոր է, փոխել է իր որոշումը: