Արմինֆո.Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը համոզված է, որ Հայաստանի ողջ համակարգը բարեփոխման կարիք ունի, այդ թվում` նաև ընտրական համակարգը:
Հունիսի 29-ին խորհրդարանում 2016 թվականի բյուջեի կատարմանն առնչվող քննարկումների ժամանակ պատասխանելով վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում խախտումների վերաբեևրյալ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու դիտողություններին առնչվող «Ելք» խմբակցության ներկայայցուցչի հարցին` Քոչարյանը, մասնավորապես, հայտարարել է. «Չափազանց շատ է աղմուկն այդ ամենի շուրջ, սակայն մեր գործընկերների ցանկացած առաջարկություն ենթակա է քննարկման, հատկապես, եթե այն բխում է մեր շահերից»: Անդրադառնալով Սվիտալսկու այն հորդորին , թե պետք է մտածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խորհրդի կազմի ընդլայնման շուրջ և դրանում ներգրավել քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների, Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ այդ քայլը կարող է մեծացնել կոռուպցիոն ռիսկերը:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին «Հայաստանի ընտրական գործընթացները. քաղված դասերը և հետագա քայլերը» քննարկման ընթացքում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթում, ամփոփելով վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, փաստել էր բազմաթիվ խախտումներ և երկրի իշխանություններին կոչ էր արել լրամշակել Ընտրական օրենսգիրքը` ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության մակարդակը բարձրացնելու նպատակով: Նա նաև փաստել էր, որ երկրի իշխանությունները ձգտում են ԸՀ ձևել իրենց հայեցողությամբ: ԵՄ պատվիրակության ղեկավարի այդ հայտարարությունը դժգոհություն էր հարուցել ՀՀԿ ներկայացուցիչների շրջանում: