Արմինֆո. Ադրբեջանով միջնորդավորված նոր հայ-ռուսական պատերազմը կդառնա Հայաստանից Ռուսաստանի հեռացման սկիզբ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
«Հենց այդ սցենարն է Ռուսսատանի և Իսրայելի խաղերի առավել հնարավոր հետևանքը, ինչի մասին ես բազմիցս ասել եմ ռուսաստանցի գործընկերներին: Կարող եմ ասել, որ այդ հեռացումը կլինի բավականին արագ և բավականին կոշտ: Իմ կարծիքով, Հայաստանում ակնհայտ ռուսամոլների ճնշող մեծամասնությունը, որոնք դեռ երեկոյան աղոթում էին հանրապետությունում Ռուսաստանի շահերի համար, ակնթարթորեն կվերածվեն նույնպիսի մոլի ռուսատյացների», - նշել է նա:
Արզումանյանը միջազգային ասպարեզում հասունացող հերթական պատերազմը բնորոշում է հենց որպես հերթական հայ-ռուսական: Վերլուծաբանը համոզված է, որ այսօր Կովկասում պատերազմ է նախաձեռնում հենց ռուսական վերնախավը:
Նշելով, որ 08.08.08 ռուս-վրացական պատերազմը հանգեցրեց Վրաստանից Ռուսաստանի արտաքսման, Արզումանյանը կարծում է, որ ռուս-հայկական պատերազմը կհանգեցնի Ռուսաստանի համար նույնպիսի հետևանքների` Հայաստանում: Ընդգծելով Վրաստանի շուրջ իրավիճակից հայության քաղած դասերը` վերլուծաբանը կանխատեսում է, որ, ի տարբերություն վրացական սցենարի, Հայաստանից Ռոսաստանի հեռանալը կուղեկցվի Ադրբեջանի համար ցավագին տարածքային կորուստներով: Նրա գնահատմամբ, հայությունն արդեն ինտենսիվ կերպով աշխատում է այդ ուղղությամբ` ձգտելով ապահովել արտաքին աջակցություն:
«Պետք է խոստովանել, որ ինձ համար, որպես ռուսերեն ստեղծագործող մարդու, դա բավականին ցավոտ մարտահրավեր է և` խնդիր: Ռուսաստանցի գործընկերների համար, դատելով ըստ ամենայնի` ոչ: Համենայն դեպս, այդ են վկայում ադրբեջանական ԶԼՄ-ներին ռուսաստանցի Ալեքսանդր Պրոխանվի հարցազրույցի նման հարցազրույցները: Ակնհայտ է, որ հայ հասարակությունն անկեղծության համար պետք է երախտապարտ լինի լինի Պրոխանովին և նրա այնպիսի հայրենակիցներին, իչպես` ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Մեզ համար, այն, իրականում, անգին է», - ամփոփել է վերլուծաբանը: