Արմինֆո. Ադրբեջանում իսլամի քաղաքականացումը չի կարող հանգեցնել դրական արդյունքի, կարծում է ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
«Համենայն դեպս, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի` Հայաստանի հետ պատերազմի կոչը ոչ այլ ինչ է, եթե ոչ` Ադրբեջանում կրոնը քաղաղքական նպատակներով օգտագործելու վկայություն», - նշել է նա:
Ռամադանի կապակցությամբ Փաշազադեն մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ մահմեդականներին կոչ էր արել «աղոթել Ղարաբաղում հաղթանակի համար»` մաղթելով «հողերի շուտափույթ ազատագրում և Ղարաբաղում ազանի հնչեցում»:
Պատմաբանը նշել է, որ այլ երկրներում աշխարհիկ գործերից հոգևոր առաջնորդների հեռու մնալու ֆոնին Փաշազաղեն ամեն ինչ անում է իսլամը քաղաքական զենքի վերածելու համար: Նադեին-Ռաևսկու գնահատմամբ, Բաքվի իշխանությունը դրանով իսկ կրոնն Ադրբեջանում դրել է վերահսկողության տակ` հոգևորականությանն ստիպելով վարվել սեփական հրամաններին համապատասխան: