Արմինֆո. Լարվածությունը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում պահպանվում է: Հունիսի 26-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
«Ամենօրյա լարվածությունը պահպանվում է: Առաջնային ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը ճակատային գծում», - ասել է Հակոբյանը:
Նա նաև դժվարավցել է ասել, թե իրոք Արցախի վրա «սև ամպեր» են կուտակվում, և մեծանում է պատերազմի վտանգը` ինչպես կանխատեսում են միջազգային վերլուծաբանները. «Չեմ կարող ասել, քանի որ այդ վերլուծական նյութերը չեմ կարդացել: Զինված ուժերը կատարում են սեփական վերլուծություն, որը փաստում է, որ մեր ԶՈՒ լիովին կարող են կանխել պատերազմը և անհրաժեշտության դեպքում նաև կազմակերպել պաշտպանություն»: Նա նաև նշել է, որ անցած շաբաթ Ադրբեջանի ԶՈՒ լայնամասշտաբ զորավարժություն են անցկացրել, որին հայկական կողմն ուշադիր հետևել է և համապատասխամ հետևություններ արել:
Գլխավոր շտաբի պետը նաև հրաժարվել է մեկնաբանել իր մոտալուտ պաշտոնանկության մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը: Հակոբյանն ասել է, թե տեղյակ չէ այդ մասին: