Արմինֆո.ՀՀ ՊՆ-ում կասկածում են Ադրբեջանին ռուսական նորագույն սպառազինության մատակարարումների մասին տեղեկատվության հավաստիությանը:
«Ոնց որ թե Խրիզանտեմներ են։ Ներողություն այստեղ ադրբեջանական կայքի հղումը դնելու համար։ Բայց խնդրում եմ նաև ստուգենք նկարները արդյոք հին չեն»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի և հաջող զարգացող ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվել է նորագույն ռազմատեխնիկայի պլանային մատակարարում: «Բաքվի նավահանգիստ ստացված ժամանակակից սպառազինության մեծ խմբաքանակը մոտ ժամանակներս կուղարկվի ճակատամերձ գոտի: Այդ սպառազինությունը կուժեղացնի Ադրբեջանի զինված ուժերի առաջավոր ստորաբաժանումների՝ հակառակորդի զրահատեխնիկայի, ինժեներային և ֆորտիֆիկացիոն կառույցենրի, կենդանի ուժի և այլ օբյեկտների խոցման մարտական և մանյովրային հնարավորությունները: Ադրբեջանին ռուսական տեխնիկայի և սպառազինության մատակարարումը կշարունակվի»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ: