Երեքշաբթի, 20 Հունիսի 2017 12:54
Մարիաննա Մկրտչյան

Առաջիկա 5 տարում պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը շարունակելու է առաջնորդվել ազգ-բանակ հայեցակարգի սկզբունքներով

Առաջիկա 5 տարում պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը շարունակելու է առաջնորդվել ազգ-բանակ հայեցակարգի սկզբունքներով

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտը պետք է ապահովի

Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը, ռազմական բնույթի առկա և հավանական սպառնալիքների ժամանակին բացահայտումը, գնահատումը, կանխումը, կասեցումն ու չեզոքացումը: Այդ մասին ասվում է 2017-2022 թթ. կառավարության նոր ծրագրում, որը ներկայացվել է ԱԺ հավանությանը:

 

«Հայաստանի Հանրապետության անվտանգ միջավայրը, մեր երկրի առջև ծառացած ռազմաքաղաքական և ռազմական բնույթի մարտահրավերները վկայում են, որ անվտանգության ապահովումը մեր պետության առաջընթացի և կայուն զարգացման միակ գրավականն է: Հայաստանի և Արցախի անվտանգության հանդեպ ամենօրյա ոտնձգությունները, լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման անմիջական սպառնալիքներն ու դրանց իրականացման գործնական քայլերը մեզ այլընտրանք չեն թողնում, քան

անընդհատ և հետևողականորեն բարձրացնել մեր երկրի անվտանգության մակարդակը, ինչը հանդիսանալու է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ նպատակներից մեկը:

 

Հայաստանի և Արցախի երաշխավորված պաշտպանության համար բավարար ռազմական կարողությունների ստեղծումը պահանջում է մեր պետության ժողովրդագրական և տնտեսական հնարավորություններին անհամաչափ ռեսուրսներ: Այդ նպատակով պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը շարունակելու է առաջնորդվել ազգ-բանակ հայեցակարգի սկզբունքներով: Դա հնարավորություն կտա մշակել համալիր և ոչ ստանդարտ լուծումներ, որոնք հիմնված կլինեն պաշտպանական քաղաքականությանը՝ փոխկապակցված արտաքին, տնտեսական, սոցիալական, տեղեկատվական, հասարակական, կրթական, գիտական քաղաքական ուղղությունների հետ

փոխհամաձայնեցված (ինտեգրված) և հավասարակշռված, հասարակական վստահությունը վայելող որոշումների վրա և կապահովեն Հայաստանի, Արցախի և սփյուռքի ամբողջ ներուժի օգտագործման առավելագույն արդյունավետություն:

 

Ընդ որում, պաշտպանության ոլորտում համազգային ներուժի օգտագործման արդյունավետության չափանիշ պետք է հանդիսանա ոչ միայն հասանելի ռեսուրսների առավելագույն նպատակային օգտագործումը (սպառումը), այլև դրա արդյունքում ավելացված արժեքի ստեղծման խթանումը: Մեր խնդիրն է ստեղծել ռազմաքաղաքական բարենպաստ հնարավորություններ, ռազմական արդյունաբերության և ռազմական գիտության արդի ձեռքբերումներն

արդյունավետ կիրառող, դրանք խթանող, հասարակության անմիջական ներգրավմամբ նրա վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ` մարտունակ, մշտապես կատարելագործվող, ժամանակակից սպառազինությամբ զինված, ռազմարվեստում տեղի ունեցող զարգացումներին համընթաց արդիականացվող զինված ուժերով:

 

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում

միտված է լինելու՝ Պաշտպանության ոլորտի ներուժի և կարողությունների շարունակական, ներդաշնակ ու հավասարակշռված աճն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝ մինչև 2020 թվականի ավարտը շարունակել զինված ուժերի՝ ժամանակակից մարտական գործողությունների վարման և կրակային խոցման կարողությունների որակական

վերազինման համար անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և հատուկ միջոցներով համալրումը՝ տնտեսության ռազմարդյունաբերական ճյուղերի զարգացման, դրանց արդյունավետության և տնտեսական շահավետության խթանման, հայրենական գիտատեխնիկական արդի ձեռքբերումների կիրառման, ներդրումների խթանման և միջազգային համագործակցության միջոցով: Մասնավորապես, ռազմարդյունաբերական

համալիրի զարգացման տեսլականին համահունչ, և հենվելով ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության ու դրա կիրարկումն ապահովող միջոցառումների վրա, ձևավորելազգային ռազմական ինովացիոն համակարգ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարարությունն ուղղակիորեն կաշխատի ՀՀ բուհերի հետ՝ ներկայացնելով կադրերի պատրաստման պահանջարկ՝ բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների և զինված ուժերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ մասնագիտությունների գծով: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բուհերում կստեղծվեն նաև համապատասխան լաբորատորիաներ, միաժամանակ կխթանվի ռազմարդյունաբերական համալիրում աշխատած նախկին կադրերի ինտեգրումը

 

ՀՀ նորարարական համակարգում   մինչև 2020 թվականի ավարտն ստեղծել արդյունավետ կառավարման ճկուն մեխանիզմներ հրամանատրման ու առաջնորդության արդի տեսությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների, պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների և նոր օրենսդրության հիման վրա, կապահովեն պաշտպանության համակարգում կառավարման էթիկայի բարելավումը, թափանցիկության,

հաշվետվողականության, զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական ու քաղաքացիական վերահսկողության, բարեվարքության և զինված ուժեր – խորհրդարան կապի ամրապնդումը; մինչև 2022 թվականի ավարտը զուգահեռաբար զարգացնել ազգային պաշտպանական կարողությունները և դաշնակցային ու գործընկերային հարաբերությունները` ձևավորելով անվտանգության երաշխիքների փոխկապակցված համակարգ, որը

կապահովի բարենպաստ ռազմաքաղաքական միջավայրի ձևավորման և ռազմական կարողությունների զարգացման, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման, զինված ուժերի միջազգային ներգրավման և փոխգործունակության, առաջավոր փորձի ներդրման, հավաքական պաշտպանության միջազգային պարտավորությունների ու գործուն մեխանիզմների կիրառման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

 

Պաշտպանության ոլորտի գործունեությունը, գործառույթները և գործընթացներն

ավելի արդյունավետ, գործուն և նպատակային դարձնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝ մինչև 2019 թվականի ավարտը ներդնել ռեսուրսների կառավարման արդյունավետ և թափանցիկ համակարգ, որը հնարավորություն կտա պլանավորման համակարգում քանակական ցուցանիշներից անցում կատարել որակական ցուցանիշների, ինչպես նաև

ձևավորել պաշտպանական ռազմավարական (երկարաժամկետ և թիրախային)

պլանավորման և ծրագրային բյուջետավորման համակարգեր: Զինված ուժերի պատրաստականությունը, մարտունակությունը և անձնակազմի մարտական վարպետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝ մինչև 2020 թվականի ավարտը շարունակել զինված ուժերի մարտական պատրաստականության և պատրաստության, հրամանատրման համակարգի կատարելագործման, զորային օղակի բարեփոխման, կազմի օպտիմալացման, համալրման, մարտական, նյութա տեխնիկական և բարոյահոգեբանական ապահովման ընթացակարգերի բարելավումը՝

մարտական խնդիրների լիարժեք ու արդյունավետ կատարման նպատակով;

մինչև 2020 թվականի ավարտը կատարելագործել մարտական հերթապա-

հության համակարգը, անհրաժեշտ տեսադիտարկման և հետախուզական համակարգերով համալրման, մարտական դիրքերի ինժեներական կահավորման, սպայական և շարքային կազմի հատուկ պատրաստության ծրագրերի միջոցով բարձրացնել մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի անվտանգությունը, ցանկացած ոտնձգության ժամանակին բացահայտման, կանխման և խոցման հնարավորությունները: Ազգ-բանակ հայեցակարգի կյանքի կոչման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝ մինչև 2020 թվականի ավարտը՝ բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը, զինված ուժերի արհեստավարժ բաղադրիչն ընդլայնելու համար ապահովել

հավաքագրման շահավետ պայմաններ, հատկապես կարևորելով այնպիսի ծրագրային նախագծերի ներդրումը, ինչպիսիք են՝ պարտադիր զինվորական ծառայությանը զուգահեռ մարտական հերթապահության մեջ ընդգրկվելու պայմանով շարքային կազմի կամ ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով բարձրագույն կրթություն ստացած անձանց կողմից սպայական կազմի պայմանագրային զինվորական ծառայության իրականացումը, ինչպես նաև շարունակել զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, կրտսեր հրամանատարական օղակում արհեստավարժ ենթասպայական կազմի զինծառայողներին ընդգրկելու աշխատանքները: Միաժամանակ, ձևավորել

պահեստազորի պատրաստության արդյունավետ համակարգ՝ որպես զինված ուժերի համալրման առանցքային ուղղություններից մեկը; մինչև 2020 թվականի ավարտն ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր զինապարտ քաղաքացու մասնակցությունը՝ զորակոչային

համակարգում արդարության սկզբունքի ամրապնդմամբ, և ընդլայնել կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունները՝ զինվորական ծառայությունը դիտելով որպես կրթության և մասնագիտական զարգացման բարենպաստ հնարավորություն: Միաժամանակ, մանրակրկիտ վերաքննել նախազորա կոչային պատրաստության, զորակոչի արդյունավետ կազմակերպման, այդ թվում՝ բժշկական փորձաքննությունների գործընթացը՝ այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, մինչև 2020 թվականի ավարտը մշակել զինծառայողների և նրանց ընտանիքների

անդամների, զինվորական հաշմանդամների, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովության ռազմավարություն: Նոր ռազմավարությամբ նշված անձանց համար երաշխավորել սոցիալական ապահովության գործուն համակարգ ու մեխանիզմներ, որոնք կներառեն բնակարանային ապահովվածությունը, ամբողջապես անվճար բժշկական օգնությունը, նաև հանգստի

կազմակերպման ծառայությունները, այլ արտոնություններ ու երաշխիքներ;

մինչև 2022 թվականի ավարտը պաշտպանության ոլորտը վերածել պետական

կառավարման նոր մոտեցումների ներդրման, հասարակական և միջանձնային առողջ հարաբերությունների ձևավորման, բարոյական նորմերի և հայրենասիրության սերմանման, գիտական (կիրառական և տեսական) և տնտեսական ներդրումների խթանման հարթակի՝ հանրային իրազեկման, հասարակական վերահսկողության և վստահության, արդարության

ու թափանցիկության մթնոլորտի ամրապնդման, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորման, առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովման միջոցով; մինչև 2022 թվականի ավարտը ստեղծել ռազմական կրթության և ծառայողական առաջխաղացման թափանցիկ համակարգ, ռազմակրթական ոլորտն ապահովել ժամանակակից կրթական ու մեթոդական ծրագրերով, կայացնել և մրցունակ դարձնել

նախնական զինվորական, միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական կրթությունն ապահովող ազգային ռազմակրթական համակարգը, զարգացնել արժանիքների և կրթական չափանիշների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման շարժառիթավորման հնարավորությունները;

մինչև 2022 թվականի ավարտն ամբողջացնել ռազմաբժշկական ապահովման

ոլորտի բարեփոխումները, որոնց շրջանակներում կապահովվի նոր ենթակառուցվածքների ու սարքավորումների, ինչպես նաև մասնագետների կատարելագործված արհեստավարժության շնորհիվ՝ ռազմաքաղաքացիական ամբողջարկված (ինտեգրված) բուժհաստատությունների կողմից որակապես նոր մակարդակով բուժծառայությունների մատուցումը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի
Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձըԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող "Ուժեղ Հայաստանի" կողմնակիցների կալանավորման հաշվին ստիպել նրան պաշտպանել նոր սահմանադրությունը
87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերըԱդրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ
Ծաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներԾաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներ
Արցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտինԱրցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի ՀայաստանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան
«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ
Երևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել էԵրևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել է
Նիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերինՆիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերին
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունըՀայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունը
Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե ՕհանյանըՎարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե Օհանյանը
Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններինՆարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններին
Հայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունըՀայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը
Փաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսովՓաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսով
IDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունըIDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունը
ԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցելԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցել
Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։
Փարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակըՓարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը
Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։
Հայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ էՀայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմիցՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմից
Հայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցեր
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ըՀակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ը
Հայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբՀայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբ
Ընդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ էԸնդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ է
Խամոյան․ Խամոյան․ "Հայաստան" դաշինքը չի քվեարկի նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու օգտին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ
2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը
Նոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններՆոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետՓաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետ
Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն   Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն  
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւ
Կառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածունԿառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածուն
Հայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրըՀայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրը
Ընդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի ենԸնդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են
Երևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարանԵրևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարան
Տտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - ՓաշինյանՏտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - Փաշինյան
Հայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջինԾիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին
Ամստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանությունԱմստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն
Ըստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկանԸստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկան
Իսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումներըԻսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումները
ՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքներըՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքները
Փաստաբան. Արմավիրի դատարանը մերժել է կարգալույծ դարձած վանական Արման Սարոյանի հայցը՝ նրան Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու որոշման անօրինականության վերաբերյալ։Փաստաբան. Արմավիրի դատարանը մերժել է կարգալույծ դարձած վանական Արման Սարոյանի հայցը՝ նրան Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու որոշման անօրինականության վերաբերյալ։
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք մուտք գործելու փաստըՀայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք մուտք գործելու փաստը
Դատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն ԳևորգյանինԴատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին
Հայաստանը դիմել է երրորդ երկրներին՝ գերիների ազատ արձակման հարցում օգնության համար. Հայաստանը դիմել է երրորդ երկրներին՝ գերիների ազատ արձակման հարցում օգնության համար. "կամ նրանք հրաժարվել են, կամ նրանց ասել են՝ հեռու մնան"․ Արարատ Միրզոյան
Հանգուցյալ գեներալի ժառանգներից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՀանգուցյալ գեներալի ժառանգներից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույք
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Միրզոյանը հաղորդել է, որ տեղեկություն չունի ադրբեջանցի հովվի՝ Հայաստան անցնելու մասինՄիրզոյանը հաղորդել է, որ տեղեկություն չունի ադրբեջանցի հովվի՝ Հայաստան անցնելու մասին
Փաստաբան․ Շինարարների փողոցի կրպակների սեփականատերերը պահանջում են հետեւել օրենքին և փոխհատուցում վճարել մինչև իրենց գույքի ապամոնտաժումըՓաստաբան․ Շինարարների փողոցի կրպակների սեփականատերերը պահանջում են հետեւել օրենքին և փոխհատուցում վճարել մինչև իրենց գույքի ապամոնտաժումը
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը ՀրազդանումՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում
Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունըԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը
Հայաստանն ու Կատարը քննարկել են համատեղ գործարար գագաթնաժողով կազմակերպելու հնարավորությունըՀայաստանն ու Կատարը քննարկել են համատեղ գործարար գագաթնաժողով կազմակերպելու հնարավորությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ