Արմինֆո.Ռուսաստանը ՄԱԿ-ին է ներկայացրել 2016 թվականի զեկույցը, այդ թվում նաև Հայաստանին և Ադրբեջանին մատակարարված սպառազինութոյւնների մասին ոչ լրիվ հաշվետվությունը:
Զեկույցում նշվում է, որ 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի հունվարը Հայաստանին մատակարարվել է ռուսական 300 հրթիռ, 9K338 «Իգլա-S» և 9K333 «Վերբա» կատարելագործված զենիթա-հրթիռային շարժական համալիրների համար:
Միևնույն ժամանակ, որ «խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր» կատեգորիայի զեկույցում նշվում է, որ Ադրբեջանին վաճառվել է 6 ծանր TOS-1A «Սոլնցեպյոկ» ականանետ:
Ըստ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի զեկույցի (Stockholm International Peace Research Institute), 2012-2016 թթ. Ադրբեջանի կողմից զենքի գնումները Հայաստանի կողմից զենքի գնումներին գերքազանցել են 20 անգամ: SIPRI.- ի փորձագետների տվյալներով, Ադրբեջանը 4%-ով տեղ է զբաղեցրել այն 5 երկրների շարքում (Հնդկաստան (38%), Վիետնամ (11%), Չինաստան (11%) և Ալժիրի (10%), ուր 2012-2016 թվականներին ուղղվել են Ռուսաստանից սպառազինություններկի արտահանման հիմնական ծավալները: