Արմինֆո.Մոսկվան չի բացառում ղարաբաղյան հարցի քննարկումը հունիսի 20-ին Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ժան-Իվ Լը Դրիանի հանդիպման ժամանակ: Այդ մասին հունիսի 15-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Միաժամանա նա ընդգծել է, որ իրավիճակը պահանջում է առաջընթաց և կարգավորում, այդ պատճառով վերջին ժամանակներս ինտենսիվացել են տարբեր ձևաչափերով շփումները: Նրա խոսքով, Ռուսաստանը, որպես միջնորդ, ամեն բան անում է, որպեսզի գտնվի փոխզիջում, բայց՝ ոչ ի վնաս երկու երկրների ժողովուրդների:
Նա ավելացրել է, որ քննարկման գլխավոր թեման ահաբեկչության դեմ պայքարում, Սիրիայում, Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հարցում և միջազգային օրակարգի այլ հրատապ թեմաների շուրջ արդյունավետ համագործակցության հաստատմանն ուղղված համատեղ քայլերը կլինեն: