


Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները միշտ ուղղված են եղել ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացմանը: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողներին հայտարարել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
Ըստ որում, նա հավաստիացրել է, որ միջնորդների բոլոր հայտարարությունները եղել են հասցեական և ուղղված են եղել խնդրի խաղաղ կարգավորմանը:
Ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտնել է, որ Արցախի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցից բացի, քննարկվել են նաև տնտեսական և ֆինանսական տարբեր հարցեր:



