Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը հերքել է իր և նախագահ Սերժ Սարգսյանի հարաբերություններում լարվածության մասին լուրերը:
«Նախագահի հետ ունենք շատ լավ, աշխատանքային, գործնական ու հարգալից հարաբերություններ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա: Ինչպես հավաստիացրել է կառավարության ղեկավարը, երբևէ նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնից հեռանալու մտադրություն չի ունեցել, ինրպես ԶԼՄ-ներում է շրջանառվում: Միաժամանակ, նրա խոսքով, պատկերացում չունի, թե ով և ինչու է նման ապատեղեկատվություն տարածում: Ավելին, կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ նախարարների կաբինետի անդամների նշանակման հարցում նույնպես նախագահի հետ որևէ տարաձայնություն չի եղել:
Ավելի վաղ՝ հունիսի սկզբին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով վարչապետ Կարապետյանի առաջիկա հրաժարականի մասին ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությանը, լրագրողների հետ զրույցոմ ասել էր, որ որևէ նախադրյալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի համար չկա: Սարգսյանը հերքել էր նաև իր և վարչապետ Կարապետյանի միջև հակադրությունների մասին լուրերը: «Մենք շատ լավ հասկանում ենք և կուսակցության, և իշխանության մակարդակում, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները։ Բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարողե,- ընդգծել էր նա:
Նշենք, որ ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություններ են հայտվում նախագահի և վարչապետի միջև լուրջ տարաձայնությունների, ինչպես նաև 2018 թ. Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին, ում նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Սերժ Սարգսյանը՝ նախագահական լիազորությունների ավարտից հետո: