Արմինֆո. ՀՀ Սահմնադրական դատարան է ստացվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 64 և 69 հոդվածների սահմանադրականությունը քննելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանի» և «Ելք» դաշինքի հայցը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:
Նրա խոսքով, հայցը ստացվել է դեռ հունիսի 9-ին, սակայն այդ գործի առնչությամբ ՍԴ նիստի օրը դեռ որոշված չէ: Հայցադիմումը ստորագրել է երկու քաղաքական ուժերից 26 պատգամավոր, իսկ նիստին նրանց անունից հանդես կգան «Ելք» դաշինքից պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Արտակ Զեյնալյանը:
Նշենք, որ հայցը վերաբերում է Վանաձորի Ավագանու խորհրդի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, երբ Հանրապետական կուսակցությունը, մեծամասնություն չունենալով քաղաքապետարանում, տարբեր հնարքների օգնությամբ կարողացել է քաղաքապետի պաշտոնում «անցկացնել» իր ներկայացուցիչ Մամիկոն Ասլանյանին: Սակայն, վերջինս, չունանելով մեծամասնություն Ավագանու խորհրդում, չի կարող քաղաքապետարանի նիստեր գումարել և անցկացնել, առավել ևս՝ որոշումներ կայացնել, ինչի հետևանքով Վանաձորի քաղաքապետարանի աշխատանքը ձախողվել է: