Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին եւ նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանին կալանավորելու համաձայնություն է տվել, հաղորդում է «Հայկական ժամանաը»` վկայակոչելով սեփական աղբյուրները: Թերթի հավաստմամբ, նրանք արդեն կալանավորվել են:
Հիշեցնենք, որ դատավորները կասկածվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ: Մինչ այդ նրանք ձերբակալվել էին: Վանիկ Վարդանյանը, որը մի քանի օր հիվանդանոցում էր, նախօրեին դուրս է գրվել եւ միանգամից տեղափոխվել Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու որոշում է կայացրել: