Արմինֆո. Հունիսի 10-ին ԵԱՀԿ ՄԽ միջնորդները կժամանեն Հայաստան: Հունիսի 8-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Երևանում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Բանակցությունների ընթացքում կքննարկվի ղարաբաղյան հակամարտության գոտում առկա իրավիճակը: Սպասվում է նաև միջնորդների ուղևորություն Լեռնային Ղարաբաղ: Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցից մեկ շաբաթ անց համանախագահները կմեկնեն Բաքու», - ասելէ Զախարովան: Նա ընդսմին հավելել է, որ միջնորդները հանդես կգան այցի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: