Արմինֆո.Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին «աննշան միջադեպ» է անվանել խորհրդարանի շենքի վրա հարձակումը:
«Այսօր մի քանի վախկոտ ահաբեկիչներ հարձակում են գործել խորհրդարանի շենքի վրա, և անվտանգության ուժերը վճռականորեն արձագանքել են դրանց և այսուհետ էլ կշարունակեն վճռականորն արձագանքել»,- ասել է նա, հայտնում է ԻՌՆԱ-ն:
Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել պատգամավորներին իրենց աշխատանքը հանգիստ մթնոլորտում շարունակելու համար: «Այդ հարձակումը աննշան միջադեպ էր, բայց ցույց է տալիս, որ ահաբեկիչները ձգտում են խնդիրներ ստեղծել: Քանի որ Իրանը համարվում է ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետ կենտրոն, ահաբեկիչները մտադիր են սաբոտաժ կազմակերպել այդ ոլորտում»,- ասել է Լարիջանին: