Արմինֆո.Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն անարդյունավետ է: Ըստ «haber7»-ի` այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը: Հենց որ այդ երկրներից մեկը հանդես է գալիս հակամարտության լուծման օգտին, մյուսը վետո է կիրառում: Եվ դա է հիմնական խոչընդոտը հակամարտությունների կարգավորման համար», - ասել է Թուրքիայի առաջնորդը: