Արմինֆո. ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչության ներկայացուցիչները հունիսի 6-ից 8-ը Մոսկվայում կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման և կանոնակարգերի մշակման աշխատանքային հանդիպմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին: