Արմինֆո.Վերջին 10 տարում Արցախում տեղի են ունեցել զգալի տեղաշարժեր և աճ կենսագործունեության բոլոր ոլորտներում: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
Ընդ որում, փորձագետն ընդգծել է, որ զարգանում է ոչ միայն բուն Արցախը, այլև նրան հարող տարածքները, որոնք մտնում են անվտանգության գոտու մեջ: «Տվյալ պահի դրությամբ Արցախի կառավարությունը գործուն կերպով զբաղվում է դրանց յուրացմամբ, այնտեղ բացվում են դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, և տարածքների հանձնման ոչ մի նախադրյալ և մտադրություն չկա», - նշել է Իսագուլյանը:
Նա ընդսմին ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունից բացի` ոչ ոք իրավունք չունի լուծելու այդ հարցերը: «Արցախն առանձին ձևավորված պետություն է, և երբ խոսում են տարածքների, խաղապահ ուժերի տեղակայման մասին, դա անհեթեթ է հնչում, քանի որ ԼՂՀ պաշտպանության բանակն ինքը հրաշալի կարողանում է լուծել բոլոր խնդիրները: Կարծում եմ, շատ շուտով ԼՂՀ-ն «դե-յուրե» կճանաչեն բոլոր մյուս պետությունները, այդ թվում` Ադրբեջանը», - հայտարարել է Իսագուլյանը: