Արմինֆո.Անկախ երկրների համագործակցության անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարներն ամփոփել են «Դուշանբ-Հակաահաբեկչություն 2017» համատեղ հակաահաբեկչական զորավարժությունների առաջին փուլը, լրագրողներին հաղորդել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը։
Զորավարժությունների առաջին փուլը տեղի է ունեցել մայիսի 23-26-ը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի տարածքներում։ Դուշանբեում ԱՊՀ-ի ՀԱԿ-ի հովանու ներքո սկսվել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի անվտանգության մարմիների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական
ստորաբաժանումների ղեկավարների երկօրյա հավաքները՝ ԱՊՀ-ի կանոնադրային մարմիների, Շանհայի համագործակցության կազմակերպության տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Եվրոպայի անվտանգության և համագործակցٳթյան կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Զորավարժությունների առաջին փուլն արդեն ավարտվել է։ Այն տեղի է ունեցել մայիսի 23-26-ը. վեց պետությունների՝Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի օպերատիվ ստորաբաժանումները մշակել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օբյեկտների նկատմամբ համաձայնեցված գործողությունների տարրեր»,- ասել է Նովիկովը։