Արմինֆո.Երևանում ընթանում է «Հայաստան-ԵՄ հարաբերությունները և դրանց հեռանկարները» խորհրդաժողովը:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի կողմից Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված միջոցառման նիստերում քննարկվում է «Արևելյան գործընկերության» ծրագիրը` որպես ԵՄ արտաքին քաղաքականության մաս, Հայաստանի հետ հարաբերությունների առկա մակարդակը, Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագիրը, ԵՄ արտաքին քաղաքականությունը հարևան երկրներում, Ռուսաստանի և Չինաստանի հետ ԵՄ հարաբերությունները, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերւոթյունների ապագա իրավաբանական հիմքի տնտեսական, մշակութային, կրթական բաղադրիչները:
Խորհրդաժողովի աշխատանքաին մասնակցում են Հայաստանի կառավարության անդամներ, դեսպաններ, միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ: