Արմինֆո. Ճապոնիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և ակնկալում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ճապոնիայի դեսպան Տերույուկի Կատորին:
«Իմ կարծիքով, Ղարաբաղյան հակամարտությունն այն հակամարտությունը չէ, որին ներգրավված են ընդամենը երկու կողմերը: Այդ հարցին ավելի շատ պետք է մոտենալ
տարածաշրջանային և աշխարհաքաղաքականության խնդիրների համատեքստում: Այդ հակամարտությունը շատ դժվար է կարգավորել միայն երկու երկրների միջոցով: Կարգավորման համար պետք է համագործակցել այն երկրների հետ, որոնք ունեն համապատասխան դիրքորոշում, հարևան երկրների և միջազգային կազմակերպությունների հետ», - ասել է դեսպանը ԱՊԱ հետ հարցազրույցում: