Արմինֆո. Երևանում ընթանում է «Եվրասիական ինտեգրումը և դրա հեռանկարները. ներուժն ու հնարավորությունները ԵՄ և երրորդ երկրների համար» փորձագիտական ակումբի 2-րդ նիստը, որի շրջանակում քննարկումներ են անցկացվում ԵՄ և ԵԱՏՄ միջև մրցակցության կամ գործընկերության թեմայի, բաժանարար գծերի, անդրատլանտյան և անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության շուրջ:
Հատուկ բավաճի թեմա են Հայաստանի և Ղազախստանի դերն ու տեղը ԵԱՏՄ-ում, նրանց դերը որպես ԵՄ հետ համագործակցկության կամուրջ, ինտեգրման, ազատ առևտրի գոտիների հեռանկարները ԵԱՏՄ համար:
Կլոր սեղանին մասնակցում են Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը, դեսպանությունների, Հայաստանի ԱԳՆ աշխատակիցներ, ականավոր փորձագետներ: