Արմինֆո. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարույթի է վերցրել «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանի բողոքը, ղարաբաղյան պատերազմի մասնակից Արարատ Խանդոյանի անօրինական ձերբակալության առնչությամբ, ով հանդիսանում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի`«Միայնակ գայլի» եղբայրը:
Բողոքը վերաբերվում է Խանդոյաին ձերբակալության մոին առաջին որոշմանը: ՄԻԵԴ-ում փաստաբանին հայտնել են, որ բողոքի քննարկումը կսկսվի առաջին իսկ հնարավորության դեպքում:
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան պատերազմի մասնակից է Արարատ Խանդոյանը, ով «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի, «Միայնակ գայլի» եղբայրն է, ձերբակալվել է 2016 թվականի հուլիսի 21-ին: Նա մեղադրվում էր խռովություն և զանգվածային անկարգությունների հրահրման մեջ:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խումբը 2016 թվականի հուլիսին գրավեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի շենքը Երևանի Էրեբունի թաղամասում: Խումբը, պահանջում էր նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաև ազատ արձակել ղարաբաղյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանին, ով ձերբակալված էր նույն տարվա գարնանը, ապօրինի զենք պահելու մեղադրանքով: