Արմինֆո.2017 թվականի 4 ամիսներին Հայաստանում գրանցվել է երեխաների նկատմամբ բռնության 59 դեպք, նախորդ տարի գրանցվել էր 71 դեպք: Մայիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է ՀՀ ոստիկանության քրեական բաժնի 3-րդ վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը:
Նրա ասելով, բռնությունները եղել են, հիմնականում, ծեծի բնույթի: Եղել են նաև սեռական անձեռնմխելիության խախտման դեպքեր և սեռական հանցագործություններ: Նելլի Դուրյանը նշել է, որ վերջին 4 ամիսներին գրանցվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության 24 դեպք` 2016 թվականի նույն ժամանակահատվածի 34 դեպքի դիմաց: Ընտանեկան բռնության դեպքերը եղել են 4-ը, նույնքան դեպք էր գրանցվել նախորդ տարի: