Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոր պաշտոնին ընտրվելուց հետո անմիջապես սկսեց խորհրդարանի աշխատակազմի կառուցվածքային բարեփոխումները:
Մասնավորապես, ԱԺ Խորհրդի նախօրեին կայացած առաջին նիստում նա հայատարարել է, որ Ազգային ժողովը և պատգամավորները որոշումներ կայացնելիս այսուհետ պետք է ղեկավարվեն բացառապես պետության հնարավորություններից, ինչն առաջին հերթին վերաբերվում է աշխատակազմի աշխատակիցների`պատգամավորների օգնականների, փորձագետների, խորհրդականների թվի սահմանմանը:
Նա բերել է իր սեփական օրինակը: «Ամենամեծ բեռն այսօր ինձ վրա է, որպես ԱԺ նախագահի: Ես «ժառանգություն» եմ ստացել մեծ աշխատակազմ, բայց այսօր նրանց ասացի, որ իրենց հետ այլևս չեմ աշխատելու: Ընդունում եմ, որ դա բարդ է: Իմ 22 աշխատակիցներից ես թողեցի 6-ին: Մենք պետք է ձգենք մեր գոտիներն ըստ մեր հնարավորությունների: Եթե այսօր ես, ելնելով մեր պետության շահերից, վարվում եմ նման կերպ, քանի որ այդպիսին են մեր հրարավորությունները, ապա իմ գործընկերներին նույնպես պետք է խնդրեմ հետևել իմ օրինակին»,-հայտարարել է խորհրդարանի նախագահը:
Պատգամավորները, մասնավորապես, առաջարկում են ավելացնել փորձագետների թիվը խորհրդարանական հանձնաժողովներում, ելնելով նրանից, որ դրանց մի մասը միավորվել է, հետևաբար աճել է նաև աշխատակիցների բեռնվածությունը: Քննարկումների արդյունքում որոշվել է ավելացնել փորձագետների թիվը երեքով ավելացնել պետական-իրավական հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության, առողջապահության, սոցիալական ապահովության և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներում: Երկու լրացուցիչ փորձագետ կարող է տրամադրվել մնացած 5 հանձնաժողովներին, իսկ եվրոինտեգրման հանձնաժողովի փորձագետի հարցն առայժմ բաց է: