Արմինֆո.Եվրոպական միությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում երկրում իրականացնել լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ, որոնք ուղղված պետք է լինեն մարդու իրավունքների, խոսքի ազատության և ԶԼՄ-ների լիարժեք իրացմանը և օրենքի գերակայությանը, ինչպես նաև օբյեկտիվ հետաքննություն իրականացնել այս հիմնարար իրավունքների ու ազատությունների հնարավոր խախտումների դեպքում: Այս մասին այսօր Երևանում, տարածաշրջանային այցի շրջանակներում, հայտարարել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերը:
Նա իր գոհունակությունն է հայտնել ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցույամբ, բայց այնուամենայնիվ նշելով, որ ընտրությունների ընթացքում եղել են որոշ թերություններ, որոնց վերացման հարցում եվրոպացի խորհրդարանականը խոստացցել է ԵԽ աջակցությունը: ՄքԱլիսթերը նաև նշել է, որ ընտրություններից հետո Հայաստանի նոր կառավարությունը կբախվի լուրջ մարտահրավերների, որոնք են` ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտությունը, գործարար միջավայրի բարելավումը, նոր աշխատատեղերի ստեղծումը:
Եվրոպացի խորհրդարանականը նաև վստահեցրել է, որ Երևանում կայացած հանդիպումների ընթացքում, ընդ որում`ոչ միայն ղեկավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այլև նաև եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, բարձրացվել է քաղաքացիների իրավունքների, խոսքի և ԶԼՄ-ների ազատության հարցերը: «Դուք կարող եք վստահ լինել, որ Հայաստանի մասին մեր լսած, տեսած և կարդացած ամեն բան կանդրադառնա Երևանի հետ Բրյուսելի աշխատանքներում: Մենք խիստ շահագրգռված է Հայաստանը դարձնել օրենքի և ժողովրդավարության երկիր», - ասել է հանձնաժողովի նախագահը:
Իր հերթին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պիտեր Սվիտալսկին ընդգծել է, որ հաջորդ շաբաթ Բրյուսելում ԵՄ-ի և Հայաստանի միջև տեղի կունենան մարդու իրավունքների պաշտպանության թեմայով բանակցություններ: