Արմինֆո.Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը օրական սպասարկում է միջինում 3000 մուտքային և ելքային զանգ: «Բիզնեսի տարբեր ուղղություններով այդ քանակությամբ զանգերի սպասարկումն անհնար կլիներ առանձ պրոֆեսիոնալ թիմի»,-ասված է բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Տեղեկատվական կենտրոնի որոշ ծառայություններ տրամարվում են շուրջօրյա, մասնավորապես, ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները շուրջօրյա կարող են ստանալ իրենց քարտային հաշիվների հաշվեկշիռների կամ քարտերի սպասարկման վերաբերյալ տեղեկատվություն, զանգահարելով 010 560708 հեռախոսահամարին:
Աղբյուրի համաձայն, ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնի միջոցով հնարավոր է տեղեկանալ Բանկի գործունեության, առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների մասին: ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնն իրականացնում է նաև գործարքային սպասարկում, դրամական փոխանցումների բոլոր համակարգերի միջոցով ստացված գումարների հաշվեգրում Բանկի գործող քարտերին:
Կատարում է գործարքների իրականացում Հաճախորդների բոլոր այն հաշիվների հետ, որոնք միացված են «Հեռախոս բանկինգ» ծառայությանը`Հաճախորդի զանգի կամ համապատասխան նույնականացման գործընթացն անցնելու հիման վրա, կատարվում է նաև պլաստիկ քարտերի բացում:
Բանկի տեղեկատվական կենտրոնը համագործակցում է հաճախորդների հետ հաղորդակցման 5 ուղիներով, այդ թվում`հեռախոսազանգեր, Skype, նամակներ և տեսազանգեր, էլեկտրոնային փոստ, զանգեր 010 560708 հեռախոսահամարին և քարտերի հաշվեկշռի մասին ավտոմատ տեղեկատվություն, Ֆեյսբուք (օնլայն խորհրդատվություն և պատասխաններ հաճախորդների հարցերին):
ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնի աշխատակիցները մասնագիտորեն կպաստախանեն հաճախորդների կողմից հնչեցված հարցի մասին, հայերեն կամ ռուսերեն լեզուներով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոն կարելի է զանգահարել 87-87 հեռախոսահամարով: Կենտրոնի եռախոսավարներն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-20:00, շաբաթ օրը՝ ժամը 10:00-17:00: Բջջային հեռախոսահամարից զանգը վճարովի է, քաղաքային համարից՝ անվճար:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ, իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում:-