Արմինֆո. Հայաստանն ունի իր փոխարեն Ադրբեջանին մեղադրյալի աթոռին նստացնելու բոլոր հնարավորությունները, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կայացած «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. վիճաբանություններ արցախյան ստատուս-քվոյի շուրջ» սեմինարի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:
«Դրա համար մեզ անհրաժեշտ է ձեռնարկել անհրաժեշտ և, անշուշտ, կարևոր քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային քայլեր: Աշխարհը սրընթաց փոխվում է, բացվում են նոր հնարավորություններ: Օրինակը՝ Իրանի դեմ ուղղված և ԱՄՆ նախաձեռնած արաբա-իսրայելական համագործակցությունն է: Համագործակցություն, ինչը դեռ երեկ անհնար էր թվում»,- նշել է նա:
Ըստ վեևկուծաբանի, ԱՄՆ նախագահի կողմից ձևավորվող՝ Իրանի դեմ արաբա-իսրայելական ճակատն աստիճանաբար կպրոյեկցվի դեպի հյուսիս, ըստ որում՝ ոչ միայն դեպի Իրան, այլ նաև՝ Հարավային Կովկասի տարածք և այնուհետև Ռուսաստան: Այդ իրողություններում, ըստ կանխատեսումների, շատ շուտով կկորցնի ակտուալությունը ոչ միայն արցախյան տարածքները վերադարձնելու հարցը, այլ նաև՝ ղարաբաղյան խնդիրը:
«Ցավոք, մինչև այժմ նման քայլեր չեն արվել: Ավելին, Երևանը ոչ միայն թույլ է տվել իր մասնակցությունը բանակցություններին, այլ նաև աչք է փակել եռակողմ բանակցային գործընթացից Ստեփանակերտի դուրսմղման վրա: Մինչդեռ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր չորս բանաձևերում, որոնք այդքան հաճախ սիրում է վկայակոչել Բաքուն, Հայաստանը ոչ մի ագրեսիայում չի մեղադրվել: Դրանք միայն Ղարաբաղի վրա ազդելու՝ Երևանին հասցեագրված կոչեր են պարունակել»,- ասել է Մելիքյանը: