Արմինֆո.Ղազախստանում գործուն կերպով իրագործվում է երկրի արդիականացման ծրագիրը: Մայիսի 25-ին Հայաստանի ԳԱԱ Լեզվի ինստիտուտի, Գրականության ինստիտուտի և Էկոնոմիկայի ինստիտուտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այդ մասին հյատարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը:
Նա ընդսմին նշել է, որ Ղազախստանում մեծ ուշադրություն է հատկացվում պետության և հասարակության արդիականացմանը: Նրա ասելով, Ղազախստանի արդիականացման առաջին փուլը մեկնարկել է 1991 թվականին, երբ ԽՍՀՄ փլուզվեց, և իրենք բախվեցին մի շարք մարտահրավերների: Երկրորդ փուլն սկսվել է 2000 թվականին և շարունակվում է մինչ օրս: «Այդ շրջանում մեր առջև կանգնած էին զարգացման խնդիրներ, որոնք հաջողությամբ իրագործել ենք: Իսկ ներկա երրրոդ փուլը ենթադրում է մեխանիզմների ստեղծում, որոնք ի զորու են հակազդել արդի սպառնալիքներին և մարտահրավերներին» - ասել է դիվանագետը: Եվ այդ համատեքստում նա հավելել է, որ առկա իրողությունում կարևոր է հաստատուն զարգացման համար պայմանների ստեղծումը:
Այդ համատեքստում նա նշել է, որ 2017 թվականին Աստանայում ընթանում է կարևոր միջոցառում` «Աստանա ԷԿՍՊՕ-2017» մասնագիտացված ցուցահանդեսը, և սպասվում է զբոսաշրջիկների մեծ հոսք: Այդ համատեքստում նա նշել է, որ մայիսի 31-ից ուղիղ չվերթներ կսկսվեն Երևանի և Աստանայի միջ, և Հայաստանի բնակիչները կարող են օգտվել այդ լավ հանարավորությունից և այցելել Աստանա, ծանոթանալ դինամիկ զարգացող մայրաքաաղքին և «Աստանա ԷԿՍՊՕ-2017» գործունեությանը:
Հանդիպման շրջանակում Ուրազաևը նշել է, որ Ղազախստանում ակտիվորեն բարեփոխումներ են իրականացվում բոլոր ոլորտներում: Դեսպանը մանրամասն պատմել է երկրի զարգացման տնտեսական, հումանիտար ուղղություների մասին, պատասխանել հավաքվածներին հետաքրքրող հարցերին: