Արմինֆո.Այսօր կառավարության որոշմամբ հանրապետական Կարեն Բոթոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ:
Շնորհավորելով նորանշանակ մարզպետին` վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ մարզային վարչակազմերի ղեկավարների ինստիտուտից ակնկալում է համակարգված բարեփոխումներ և նոր մոտեցումներ աշխատանքում: «Մոտ ժամանակներս Ամերիկյան համալսարանում մեկնարկում են արդյունավետ կառավարման շուրջ դասախոսություններ մարզպետների համար: Մարզային վարչակազմերի ղեկավարները կունենան ինչպես հաշվեկշռված իրավունքներ, այնպես էլ` պարտականություններ», - նշել է վարչապետը: Նշենք, որ Կարեն Բոթոյանն ապրիլի 2-ի խորհդրարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզից պատգամավորության թեկնածուների շրջանում առաջինն էր հավաքած ձայների քանակով` շուրջ 15 հազար ձայն: Ավելի վաղ նա եղել է 5-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր:
Բոթոյանը ծնվել է 1983 թվականին: 2002-2004թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում: 2007 թվականին ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսլարանի ընդերքաբանության և մեետաղագործության դեպարտամենտը: 2011 թվականին ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրա: Ամուսնացած է, ունի երկու զավակ: