Արմինֆո. Կարծում եմ՝ արդեն ամռանը կարելի է սպասել ղարաբաղյան հակամարտության կողմերի շփման գծում լարվածության աստիճանի բարձրացում, գտնում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Կանխատեսվող մարտական բախումների լույսի ներքո՝ ինձ մտահոգում է մարտով հետախուզման և որպես հետևանք՝ ադրբեջանական կողմից ավելի մասշտաբային հարձակման կանխման իրական, արդյունավետ մեխանիզմների բացակայությունը»,- ընդգծել է վերլուծաբանը:
Մայիսի երկրորդ կեսը բնորոշվել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածության զգալի սրմամբ: Ադրբեջանցի զինվորականները կառավարելի հրթիռով վնասել են ԼՂՀ Պաշտպանության բանակի «Օսա» զենիթահրթիռային համալիրը: Մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությունում փաստել են, որ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում հրթիռ են արձակել, ինչին մայիսի 16-ին և 17-ին հայ զինվորականները պատասխանել են ականանետային կրակով:
Միաժամանակ, վերլուծաբանի կարծիքով, Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունում ակնհայտ մատնանշվում են մայիսյան մարտական բախումների նախաձեռնողները: Համանման մտահոգությունը, ըստ նրա, հնչել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից: