Արմինֆո. ԱԳՆ պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Մանչեսթերում իրականացված պայթյունի առնչությամբ, որի զոհ է դարձել ավելի քան քսան մարդ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստը Նալբանդյանն սկսել է ցավակցություն հայտնելով Մանչեսթերում պայթյունի արդյունքում զոհերի առնչությամբ: Մայիսի 22-23-ին Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցում է Հայաստանի ԵՄ համագործակցության խորհրդի 17-րդ նիստին:
Անգլիայի Մանչեսթեր քաղաքի փակ մարզադաշտում ԱՄՆ փոփ-երգչուհի Արիանա Գրանդեի ելույթից հետո տեղի ունեցած պայթյունը երկրի իշխանությունները գնահատել են որպես ահաբեկչական գործողություն: Պայթյունի հետևանքով զոհվել է 22 մարդ, ևս 59 մարդ վիրավորվել է: