Արմինֆո.Հայաստանում է մշակել են լազերային սարք, որը նախատեսված է ռազմական նշանակության օպտիկական միջոցների հայտնաբերմանը և ճնշմանը: Այս մասին հայտարարել է երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, փոխգնդապետ Արամ Սայադյանը:
«Սարքը «որսում է» դիպուկահարի զենքի օպտիկական միջոցների արտացոլումը, իսկ հետո հզոր լազերային ճառագայթով շարքից դուրս է բերում այն: Բայց ամենագլխավոր այն է, որ այն թույլ է տալիս բացահայտել դիպուկահարին մինչև կրակոցը», - ասել է Սայադյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա հավելել է, որ սարքը նախատեսված է հայտնաբերելու օպտիկական նշանակետը, հեռադիտակները, օպտիկական և օպտիկա-էլեկտրոնային հետախուզման սարքերը, ջերմացույցները, տեսախցիկները, այդ թվում նաև գիշերային: Սարքն իր չափերով փոքր է և հեշտությամբ քողարկվում է:
Օպտիկա-էլեկտրոնային սարքերի (այդ թվում նաև նշանակետերի) բացահայտումը և ճնշումը վաղուց է գտնվում սպառազինությունում: Մասնավորապես, Ռուսաստանում արտադրվում են «Անտիսնայպեր» մակնիշի փնտրող համալիրներ, որոնք իրացվում են ինչպես ստացիոնար կատարմամբ, այնպես էլ նշանառուի տեսքով, որոնք տեղակայվում են հրազենային զենքերի (հրանոթների և դիպուկահար հրացանների) վրա: Լայնորեն օգտագործվում են նաև խոչընդոտների հայտնաբերման միջոցներն օպտիկական տիրույթում, ինչպես նաև դիպուկահարներին հակադրվող լազերային կայանները: