Արմինֆո.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար է նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը: Այդ մասին մայիսի 19-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի հանրապետական կուսակցությունից պատգամավոր Հրայր Թովմասյանը:
Ավելի վաղ՝ 2014 թվականից այդ պաշտոնն զբաղեցրել է Հրայր Թովմասյանը: Արա Սաղաթելյանն ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունի
լրագրության, հասարակայնության հետ կապերի ոլորտներում և կրթական համակարգում: Հեղինակ է գիտական հոդվածների՝ նվիրված հեռակա կրթությանն ու հասարակայնության հետ կապերին: Հանդիսանալով Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահը՝ Արա Սաղաթելյանն իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը: