Արմինֆո. Պաշտոնական Երևանը կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստին, որը կընթանա մայիսի 21-ին Ստամբուլում` Թուրքիայի նախագահությամբ: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամլո խոսնալ Տիգրան Բալայանը: Նա նաև նշել է, որ հայկական կողմի ներկայացվածության մակարդակի մասին կհաղորդվի լրացուցիչ:
Ստամբուլում ՍԾՏՀԿ ԱԳՆԽ հատուկ նիստի շրջանակում կընթանա կազմակերպության 25-ամյա հոբելյանի առնչությամբ ՍԾՏՀԿ երկրների պետությունների և կառավարությունների հանդիպման նախապատրաստում:
ԱԳՆԽ նիստին կմասնակցեն Ադրբեջանի, Ալբանիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Սերբիայի, Թուրքիայի, Ոկրաինայի, Ռուսաստանի արտգործնախարարները կամ նրանց տեղակալները, ՍԾՏՀԿ դիտորդ և գործընկեր երկրների ներկայացուցիչներ: Նիստի օրակարգի հիմնական կետը ՍԾՏՀԿ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագիծն է, որը նվիրված է մերձսևծովյան երկրների միջև համակողմանի տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներին, կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը, դրա հետագա գերակայություններին: